Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ուրիխանյան
A A
Քաղաքականություն

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան»-ից

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:

Ինչպես հայտնում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ:

Այդ իսկ պատճառով այս պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ:

Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով: