Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան2
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ ամբողջ նյութերը չեն տրամադրվում․ Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը, որով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Դատական նիստի ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարեց, որ ակնհայտ է, որ գործի ամբողջ նյութերից հանել և ներառել են այն նյութերը, որոնք,  իրենց կարծիքով, ապացույցներ կարող են ներկայացնել:

«Ինչի՞ է նման տպավորություն ստեղծվում, ամբողջ քրեական գործում երկու նյութ է՝  քննչական ծառայության երկու նամակ: Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում: Հիմա մենք դիմել ենք՝ մեզ տրամադրելու նյութերի ամբողջ ծավալը։ Ես նախագահ եմ եղել, ԱԱԾ պետը զեկուցում էր ինձ, ես այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել»,- հայտարարեց Քոչարյանը։

Նա նշեց՝ զավեշտալին այն է, որ «Վիկիլիքսի» նյութերը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ դեսպանատունը ավելին գիտեր, քան ԱԱԾ-ն:

«Կան բավարար նյութեր՝ 10 սպանությունները բացահայտելու համար։ Ներկայացվելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյոք տուժողները պե՞տք է նիստին մասնակցեն, թե՞ ոչ: Ինչո՞ւ ամբողջ նյութերը չեն տրամադրվում։ Ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում։ Վեց հարյուր հատորում կան բավարար նյութեր մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու համար»»,- հայտարարեց նա։