A
A
ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի գրանցման փաստաթղթերը
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր:
ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այսօր հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր առայժմ չեն ստացել: