«Հիվանդ»-ի փոխարեն այսուհետ կօգտագործվի «պացիենտ» տերմինը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը շարունակում է աշխատանքը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը քվեարկության դրեց երեկ քննարկված նախագծերը։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը։
Նախագիծն ընդունվեց 111 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
1996 թվականին ընդունված օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ելնելով ՀՀ մի շարք օրենքներին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությունից և արդիականացնելու կարիքից, Առողջապահության փոխնախարարը հայտնել է, որ «հիվանդ» բառի փոխարեն այսուհետ գործածվելու է «պացիենտ» բառը:
Բացի այդ, նախագծով սահմանվում են բժշկական օգնության և սպասարկման տեսակները, դրանց իրականացման պայմաններն ու մատուցման ձևերը:
Առաջարկվում է ներդնել բժշկական ծառայությունների մատուցման նոր համակարգ: