Եթե անձնական կապեր լինեն, ես Ձեզ խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները խստորեն կպատժվեն․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հունվարի 21-ին հարցում է ուղարկել Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ հասկանալու, թե ո՞ր լաբորատորիաներն են պատվիրակվում ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումները և պատասխանը շատ հարցեր է առաջացրել խմբակոցությունում։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, հավելելով, որ պատասխանում նշված է, որ պատվիրվում են 4 կազմակերպություններից, որոնցից «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ն պատվերների գերակշիռ մեծամասնություն ունի։
«Ես ուզում եմ հասկանալ․ ինչո՞վ է պայմանավորված այս անհամամասնությունը, ինչո՞ւ են նման ձևով բաշխում կատարում։ Ինձ հասած տվյալների համաձայն՝ կա անձնական կապեր, որի արդյունքում է այս անհամամասնությունը ձևավորվել»,- նկատեց պատգամավորը։
«Եթե անձնական կապեր լինեն, ես Ձեզ խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները խստորեն կպատժվեն։ Ձեզ խորհուրդ եմ տալիս այդ տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև տեղյակ չեմ»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։