Ռուստամ Բադասյանը մտահոգիչ հայտարարություն չի տեսել
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ կլինի, եթե նախքան հանրաքվեն Սահմանադրական դատարանի դատավորները դիմեն վաղ կենսաթոշակի, հանրաքվեն չեղարկվելո՞ւ է։ Խորհրդարանում լրագրողի այս հարցին ի պատասխան Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ «եթե, ապա» սկզբունքով հարցին չի ուզում պատասխանել։
Անդրադառնալով միջազգային կառույցների հայտարարություններին Սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ և հարցին, թե դրանք մտահոգիչ չեն, Ռուստամ Բադասյանն ասաց, որ ինքը մտահոգիչ հայտարարություն չի տեսել։
«Ես տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատակներ։ Նշվել է, որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, հնարավոր չէր 10 տարի առաջ, նախկին պայմաններում, և ողջունել են Հայաստանում մեկնարկած բարեփոխումները։ Մեր խնդիրն էր ցույց տալ այս փուլում, որ այդ բարեփոխումները շարունակական են լինելու»,- ասաց նախարարը։
Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ վարչապետի հետ հանդիպմանը, որին նաև մասնակցել է Արդարադատության նախարարը, որևէ մտահոգություն չի հնչել։
«Եթե հանդիպումը փակ է եղել, ուրեմն որևէ տեղեկավություն չեմ կարող փոխանցել։ Այնպիսի ֆորմատ չի եղել, որ որևէ մտահոգություն հնչի։ Բնականաբար ներկայացվում է, թե նմանաիպ դեպքերն ինչ պրոցես է, ինչպես է կայացվել այդ որոշումը և այլն»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։