Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արտերկրում ՀՀ քաղաքացիները պատրաստվում են գալ Հայաստան՝ քվեարկելու համար, ընտրական տուրիզմ ենք ստեղծում. վարչապետ (տեսանյութ)

 ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է 1,5 ամիս տևողությամբ քարոզարշավը ազդեցություն ունենա տնտեսական ակտիվության վրա։

«Կիսո՞ւմ եք այդ մտահոգությունը, հասցրե՞լ եք մոտավոր գնահատել, եթե ազդեցություն լինի, ինչքանո՞վ և ինչպիսի՞ն կլինի»,- նախարարից հետաքրքրվեց Բաբկեն Թունյանը։

Հարցին պատասխանեց ոչ թե նախարար Տիգրան Խաչատրյանը, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունը ապագայի նկատմամբ էլ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն էլ ավելի կմեծանա։ Համոզված եմ, որ քարոզարշավը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենա տնտեսական վիճակի վրա, այլև կունենա աշխուժացնող ազդեցություն։ Մանավանդ ինչպես երևում է արտերկրում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ պատրաստվում են գալ Հայաստան՝ քվեարկելու համար և ոնց որ թե մենք ստեղծում ենք տուրզիմի նոր տեսակ՝ որը կոչվում է ընտրական տուրիզմ»,- ծիծաղելով ասացՆիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով վարչապետի ելույթին տեղից պատգամավորներից մեկն ասաց, որ որ նման տուրիզմի տեսակ կա, այն նոր չէ։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ՀՀ այն քաղաքացիներին, որոնք դրսում են գտնվում, գալ Հայաստան և մասնակցել քվեարկությանը, իսկ նրանք, ովքեր քաղաքացիություն չունեն, նրանք էլ կարող են գալ և դիտարկել, թե ինչպես են Հայաստանում ժողովրդավարական պրոցեսները իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։