Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կանեփի բոլոր տեսակների արտադրությունն ուղղակի արգելված է ՀՀ-ում. Ավինյան (տեսանյութ)

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ –Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե Հայաստանում ներդրողներից մեկը 2019թ․-ի մայիսին Կառավարությանն է ներկայացրել 7-ամյա բիզնես ծրագիր՝ տեխնիկական կանեփի ցանքի հետ կապված, որի թույլտվությունը Կառավարությունից ստացել է։

«Նշեմ, որ այդ կանեփում 0,3 տոկոս է պարունակվում հոգեմեդ նյութ, որը չի համարվում թմրամիջոց։ Ներդրողը 170 000 դոլարի սերմացու է գնել, բերել, ցանել է, ոստիկանության հետ 24-ժամյա պահպանության պայմանագիր է կնքել, որպեսզի 1 հա արտը պահպանվի, հետո, երբ եկել է արտադրանքը հավաքելու փուլը, ոստիկանությունը եկել ու առգրավել է, այդ նույն ոստիկանությունը, որը ամիսներ շարունակ պահպանել է այդ տարածքը։ Ամիսներ շարունակ այդ ներդրողը Կառավարությունից չի կարողանում պատասխան ստանալ, թե ինչ անի։ Հիմա ինձ է դիմել գործարարի ներկայացուցիչը և սպասում է իմ պատասխանին, հիմա ինքն ի՞նչ անի»,- նշեց Գևորգ Գորգիսյանը։

ԼՀԿ-ական պատգամավորին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Նախ ուզում եմ արձանագրել, որ տվյալ ներդրողը Կառավարությունից որևէ համաձայնություն չի ունեցել նմանատիպ գործունեություն ծավալելու հետ կապված, որովհետև մեր օրենքներով կանեփի բոլոր տեսակների արտադրությունը Հայաստանում արգելված է, նույնիսկ՝ տեխնիկական»,- պարզաբանեց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։