Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախարարը հերքում է, որ Վաչե Գաբրիելյանը կարող է ԵՊՀ ռեկտորի թեկնածու լինել (տեսանյութ)

«Ես 2 օր առաջ գրել էի, որ «Գյուլնազ տատու» հեքիաթները ԵՊՀ-ի հետ կապված բոլոր պատմություններին անցել են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ԵՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածուների շրջանակը համալրվել է նոր անունով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան:

«Որևէ թեկնածու չի դիտարկվել, խորհուրդն է ընտրելու թեկնածուներին այն բանից հետո, երբ վերջիններս կառաջադրվեն»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

Հարցին, թե Վաչե Գաբրիելյանը կարո՞ղ է լավ ռեկտոր լինել, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ նրան առանձնապես չի ճանաչում, մեկ-երկու անգամ է նրա հետ քննարկման մասնակցել, բայց նա լավ մասնագետ է և Ամերիկյան համալսարանի առաջատար դասախոսներից մեկն է։