A
A
ԵՊՀ-ից քայլ դեպի պրոֆեսիոնալ բեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇաբաթը նվազագույնը մեկ անգամ այս սենյակում հավաքվում են երկու տարվա պատմություն ունեցող «Նուրի» բենդի անդամները։
Հինգ անդամների համար դժվար է եղել խմբի անունը ընտրելը։ Այդ ժամանակ էլ օգնության է հասել անձրեւի հարսը՝ Նուրի ծիսական տիկնիկը։
Առաջին ելույթները ԵՊՀ-ում են եղել։ Անցած տարվա մայիսին «Երաժշտությունը ժամանակի մեջ» խորագրով համերգ են ունեցել, որի հաջողությունից շատ են ոգեւորվել։
Վստահ են, որ հաջողությունն ուղեկցելու է իրենց, քանի որ անկեղծ են հանդիսատեսի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում