Բացել լրահոսը Փակել լրահոսը
110.thumb
A A
Քաղաքականություն

Իշխանությունների դանդաղկոտությունը բերեց ներքին լարվածության․ Սոնա Այվազյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ իշխանությունը դանդաղկոտություն ցուցաբերեց հեղափոխությունից հետո, ինչը հանգեցրեց ներքին լարվածության.

«Տարիներ շարունակ բոլորս տեղյակ ենք, որ ՀՀ-ում ընտրությունները կեղծվել են, դրանք կեղծվել են տվյալ օրվա իշխանության կողմից, եղել է հանցագործություն, դեմոկրատական պետությունում քաղաքացիների հիմնական ընտրության իրավունքը ոտնահարվել է, ձայները գողացվել են , այդ հանցագործության ավարտին հասցնող կառույցը եղել է Սահմանադրական դատարանը, և ՍԴ-ն դրանով նաև հուսալքել է քաղաքացիներին, որ կարելի է վստահել արդարադատության այդ ամենալուրջ կառույցին: Հեղափոխությունից հետո մենք ակնկալում էինք, որ շատ արագ նոր իշխանությունները իրավական-քաղաքական գնահատական կտան նրանց գործողություններին և պետության զավթմանը առհասարակ, և շատ արագ քայլեր կձեռնարկեն սահմանադրական փոփոխությունների համար, սա չարվեց , և հիմա ականատես ենք նրան, որ իշխանությունների դանդաղկոտությունը բերեց ներքին լարվածության, բերեց քաղաքացիների հիասթափության, որ իշխանությունները պատրաստ չեն ռադիակալ փոփոխությունների, դա արթնացրեց նաև հույսեր հակահեղափոխական իշխանությունների մոտ, որ այս ամենը ժամանակավոր է, և իրենք կարող են վերաառնալ իշխանության»:

Սոնա Այվազյանի խոսքով ՝ այս քայլը, որ արվեց, դրական է, բայց կարող էր նաև կատարել այլ եղանակով, բայց ՍԴ-ի խնդիրը պետք էր լուծել օր առաջ:

Բանախոսը դրական է գնահատում, որ այս որոշման հնարավորությունը տրվեց ժողովրդին:

Տեղեկացրեց, որ իրենց հարցումներով ամենակոռումպացված համակարգը համարվում է դատական իշխանությունը:

Ինչ վերաբերում է «այո»-ի կամ «ոչ»-ի ճակատին՝ Այվազյանն ասում է.

«Քաղաքական շատ ուժեր խուսափում են «ոչ»-ի ճակատ ձևավորելուց, որովհետև գիտակցում են, որ ներկայիս իշխանությունները մեծ վստահություն են վայելում ժողովրդի շրջանում և այս առումով չեն կարող»:

Այվազյանը կարծում է, որ ընդդիմադիրների կողմից «ոչ»-ի քարոզչությունը կարող էր բերել «այո»-ի ձայների ավելացման.

«Եթե չլինի «ոչ»-ի ճակատը, կլինի ոչ ֆորմալ ճակատ, որը փաստացի «ոչ» է, այսինքն՝ հուսահատության և չմասնակցելու քարոզ կլինի»:

Նա նշեց նաև, որ հետաքրքված են դիտորդություն իրականացնելով: