A
A
«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի հանրաքվեի անցկացման գործընթացին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը։
Պետք է քննարկվեր Սահմանադրությունում փոփոխություն կատարելու հանրաքվեին մասնակցել-չմասնակցելու որոշումը՝ կլինեն «Այո»-ի՞, թե՞ «Ոչ»-ի ճամբարում, թե՞ ընդհանրապես չեն մասնակցի քարոզարշավին։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու հանրաքվեի անցկացման գործընթացներին։
Զոհրաբյանի ընթերցած տեքտում գրված էր նաև, որ հենց սկզբից իշխանություններն այս գործընթացն իրավականից տեղափոխել են քաղաքական հարթություն, «սևի և սպիտակի դաշտ»։
Հիշեցնենք, որ իշխող Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը օրինագիծ էր ընդունել, որով առաջարկում է հանրաքվեով դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և մինչև 2005 թվականի Սահմանադրական փոփոխություներով ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները։ Հնարաքվեն նշանակված է ապրիլի 5-ին, «Այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ է 644 հազար ձայն, որի դեպքում, հնարավոր է, որ դադարեցվի ՍԴ դատավորների պաշտոնավարումը։