Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ինչպես է թղթից «ծնվում» գիրքը (տեսանյութ)

Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Ուսմունք» դպրոցի սաների համար հաճախակի են կազմակերպում էքսկուրսիաներ՝ ուսումնասիրվող նյութն ավելի առարկայական դարձնելու համար։

«Երեխաները գիտելիքներն ավելի հեշտ են յուրացնում էքսկուրսիայի ընթացքում։ Այն նաև նպաստում է  երեխաների ճանաչողական զարգացմանը», - ասում է տարրական դպրոցի դասվար Հասմիկ Անդրյանը և հավելում, որ «Անտարես» հրատարակչության տպարան առաջին դասարանցիների համար էքսկուրսիա կազմակերպվեց, որ երեխաներն իրենց աչքով տեսնեն, թե ինչպես է «լույս աշխարհ գալիս» գիրքը։

«Հուսով ենք, որ տպարան կատարած այցը երեխաների մեջ գրքի հանդեպ հետաքրքրություն սերմանելու ուղղությամբ եւս մեկ քայլ կլինի»։

Երեխաներին` արտադրամասերով ուղեկցում էր տպարանի աշխատակիցն ու մանրամասն ներկայացնում, թե ինչպես է թղթից «ծնվում» գիրքը: Կատակասեր էքսկուրսավարը լուրջ խոսքն ընդմիջում էր հումորով, որ փոքրիկները չհոգնեն, խնդրում էր նրանց արտասանել, իսկ շրջայցի ավարտին բարեմաղթեց.

«Գիրք կարդացեք, սովորեք, որ չեմ ասում նախարար, կամ նախագահ դառնաք, այլ բանիմաց լինեք, որ ձեզ չխաբեն ու ձեզ խաբված երբեք չզգաք»: