Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հին օրենսդրությամբ նոր մրցակցային փիլիսոփայություն չենք կարող ապահովել. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

«Տարիներ շարունակ գնումների գործընթացում բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, և երկար ժամանակ հնարավոր չէր լինում պայքարել դրա դեմ այն պարզ պատճառով, որ խիստ փոխկապակցված անձինք էին մասնակցում գնումներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Հին օրենսդրությամբ նոր մրցակցային փիլիսոփայություն չենք կարող ապահովել, որովհետև այն, ինչ դրված է այս գնումների մեր օրակարգում, մեզ լավ տեղ չի տանելու»,-նշում է Բագրատյանը և հավելում, որ հնարավոր չէ ազատ մրացակցային հնարավորություններ ապահովել այն պարագայում, երբ գնումների գործընթացը անընդհատ տանում է նախընտրելի գործարարների ուղղությամբ:

Գնումների մասին օրենքը ամբողջությամբ պետք է փոխել,- նշում է Բագրատյանն ու հավելում, որ հնարավոր չէ սխալ օրենքներով ճիշտ գործընթացներ իրականցնել:

Բագրատյանն առաջարկում է հաղթող գին սահմանել՝ որակ ապահովելու համար:

Նաև կարծում է, որ օրենքները պետք է խիստ պարզ ձևակերպել, որպեսզի խնդիրներ չառաջանան:

«Ա1+»-ի հարցին, թե տեսակետ հնչեց, որ պետության առաջին երեք դեմքերի գնումների գործընթացը պետք է դառնա թափանցիկ, ինքն ի՞նչ կարծիք ունի, Բագրատյանն ասաց.

«Պետք է հստակ ձևակերպել, թե ինչը պետք է գաղտնի լինի, ինչը՝ ոչ: Առօրեական գնումները երբեչ չպետք է գաղտնի լինեն: Օրինակ, եթե բարձրաստիճան պաշտոնյաները զենք են գնում, դա պետք է լինի գաղտնի, բայց տոմսերի գնման գործընթացի գաղտնիության իմաստը ո՞րն է»:

Ըստ Բագրատյանի՝ գործող օրենսդրությամբ գաղտնիությունը խիստ մեծ է, և հիմնավորումները լղոզված են.

«Մենք առաջարկում ենք, որ հստակեցվի գաղտնիության ռեժիմում գտնվող գործարքների սահմանը: Պետք է մաքրենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքները»: