A
A
Արցախցի Դավիթ Պետրոսյանը՝ Բելառուսի սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՄարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Պետրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Մինսկում մեկնարկած սամբոյի Բելառուսի բաց առաջնությունում, որտեղ խաղարկում են նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսօր մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանն ու Վահագն Չալյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային սամբիստ Արմեն Մնացականյանը: Նշենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնող բոլոր չորս մարզիկներն էլ արցախցի են: