A
A
Էջմիածնում 36-ամյա տղամարդ է սպանվել
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 22-ին' ժամը 11:50-ին, "Վաղարշապատ" բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ: Կասկածվողը ներկայացվել է տարածքային քննչական բաժին:
Նա ձերբակալվել է: Հանձագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։