Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Նոր հնարավորություն՝ հարմարավետ և հաճելի հանգստի համար

Սևանի ափին գտնվող փոքրիկ Դրախտիկ գյուղում՝ Դրախտիկ- Շորժա ափամերձ տարածքում նախատեսվում է ստեղծել հանգստի գոտի, որը հնարավորություն կընձեռի տեղի բնակիչներին և սփյուռքահայությանը կազմակերպել հարմարավետ և հաճելի հանգիստ։

Սևանի Ազգային Պարկի տարածքում ստեղծվող հանգստի գոտիների ցանցում Հայաստանի բնակիչները կարող են իրենց հանգիստը անցկացնել, իսկ սփյուռքի մեր հայրենակիցները և օտարերկրացիները կարող են գնել կամ վարձակալել հանգստյան տներ։

Արդեն մշակված ծրագրով նախատեսվում է 25 հեկտար ափամերձ տարածքի վրա կառուցել մոտավորապես 1500 քոթեջ, բնակարան, հյուրատուն կամ հյուրանոցային համար։ Ծրագիրը ներառում է նախագծում, կառուցապատում, գույքի իրացում և սպասարկում։

Ծրագրի իրականացման առաջին փուլն արդեն սկսված է, այն հաշվարկված է 9-ը տարվա համար։ Կահավորված, խոհանոցային կահույքով, ջեռուցման համակարգով և ապահովված բոլոր կենցաղային հարմարություններով տարածքները կվաճառվեն մաքսիմալ մատչելի գներով և հասանելի կլինեն հասարակության բոլոր խավերին։

Տարածքները ունեն լճին նայող դիրք, հարմար են ակտիվ և պասիվ հանգստի անցկացման համար: Լճին հարող կառուցապատվող տարածքը ունենալու է կառուցապատված այգի, լողավազան, բակային խոհանոց և այլ հնարավորություններ: Ծրագրի առաջին փուլում ներդրվելու է 2-ից մինչև 2,3 միլիարդ դրամ, որը կիրականացվի հայկական բանկերի, արտասահմանյան ներդնողների և սեփականատերերի գումարներով: Նախատեսվում է իրականացնել գովազդային արշավ արտասահմանում հայկական համայնքներում, և ըստ նախնական հաշվարկների՝ կառուցապատվող տարածքների 50-ից 55 տոկոսը կիրացվի արտասահմանյան գնորդների կողմից, որոնց կողմից կատարվող ներդրումները կգերազանցեն 1 միլիարդ դրամը:

Ծրագրի իրագործումից հետո սփյուռքի հայության շնորհիվ Հայաստան մտնող արտարժույթի չափը նախնական հաշվարկներով կկազմի 450 մլն դրամ՝ մեկ տարվա համար։ Ծրագրի առաջին փուլի ավարտից հետո 150-200 հայկական ընտանիք կունենա հնարավորություն իրենց հանգիստը անցկացնելու Հայաստանում՝ Սևանա լճի դրախտային ափին:

Նախատեսվում է, որ ծրագիրը կապահովի տուրիստների հոսքի ավելացում և արտասահմանյան արժույթի ներհոսք։ Տարեկան 80%  զբաղվածություն ապահովելու ակնկալիքով կստեղծվեն աշխատատեղեր՝ տեղական աշխատուժի ներգրավմամբ։

Մեր հաշվարկներով՝ 700 000 000 - 800 000 000 ՀՀ դրամ սահմանում կապահովվի արտարժույթի մուտքը Հայաստան՝ տուրիզմի զարգացման համար։

Ներկայացված ծրագիրը ցանկություն ունի  երկար տարիներ անուշադրության մատնված Սևանի ավազանը լրացնել մարդկանց ուրախությամբ, երեխաների ճիչերով և բարձր տրամադրությամբ։ Հնարավորություն ընձեռել անձնական և ընտանիքի հանգիստը հետաքրքիր և հարմարավետ կազմակերպելու համար։

Սույն ծրագիրը նախնական ներկայացվում է համահայկական հիմնադրամին միայն մի նպատակով՝ ուղղակի տեղյակ պահել նպատակների մասին, և լինել մասնակից դրական տրամադրության և ժամանակի շնչին համահունչ ցանկություններին:

Հարգանքներով՝

Ծրագրի համակարգող, մասնակից, համահիմնադիր

Հայաստանի և միջազգային դիզայներների միության անդամ

Հայաստանի և միջազգային նկարիչների միության անդամ

Էդուարդ Անուշավանի Գասպարյան