Բացել լրահոսը Փակել լրահոսը
87387190_1274284822780736_1768900590303182848_n
A A
Քաղաքականություն

Քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող պայմանների մասին տվյալներ չկան․ պաշտպան

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դատական գործով առաջին նիստին Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանի համար հայտարարություն արեց։

Նա նշեց, որ քրեական գործում չկան տվյալներ Սերժ Սարգսյանի անձը բնութագրող պայմանների մասին։

«ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քննիչը պարտականություններ ունի, որ մեղադրական եզրակացության մեջ պետք է լինեն մեղադրողի անձը բնութագրող պայմաններ։ Դատավարական կողմերն ունեն մեղադրական եզրակացություն, այն բաղկացած է 82 թերթից, որում որևէ նշում չկա պարոն Սարգսյանի անձը բնութագրող որևէ պայմանի մասին»,- դիմելով դատարանին՝ ընդգծեց Ամրամ Մակինյանը։

Նա հարցրեց, թե պատահակա՞ն է, որ քննիչը, բազմամյա փորձ ունենալով, օրենքով սահմանված իր պարտականությունը չի կատարում և որևէ նշում չի կատարում։

«Տեսականորեն պատահակա՞ն է արդյոք, իհարկե, պատահական չէ»,- շեշտեց նա։