Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում  կանխել են ընդհանուր շուրջ 46կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր:

Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի 10կգ դեղամիջոցներ:

Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները` ՀՀ մեկ այլ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննությամբ, մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36կգ դեղամիջոց: 

 Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված  նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին