ԵՄ աջակցության ծավալը ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում ընթացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ համաձայնագիրը նոր թափ հաղորդեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հիմք հանդիսացավ հետագա բարեփոխումներն ուրվագծելու համար:
«ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում նաև երկկողմ ձևաչափով աջակցման ծավալների ավելացումը: Մեզ հաջողվել է ավարտել 2017 եւ 2018 թվականների գործընկերության ծրագրերով նախատեսված հաստատման գործընթացն ու մտնել իմպլեմենտացման փուլ:
2019 թվականի գործողություններով նախատեսված աջակցության համաձայնագրերը առաջիկայում կստորագրվեն, որոնցով աջակցության ծավալներն ավելացել են՝ կազմելով 65 մլն եվրո: 2020 թվականին նախատեսված ուղղություններն արդեն առկա են, եւ հուսով ենք, որ գումարի չափն ավելին կլինի, քան 2019 թվականին նախատեսված գումարի չափը»,- նշեց նա:
Գրիգորյանն ընդգծեց, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համարում է բարեփոխումների օրակարգ, դրա կիրարկումը կառավարության առաջնահերթություններց է: