Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սարսափելի մտահոգում են «մասկի շոուները», որ կազմակերպում են անձին բերման ենթարկելու համար» (տեսանյութ)

«ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինձ համար անչափ կարևոր են այն պատճառով, որ մենք ունենք անվտանգության հարցերի մի մեծ փաթեթ՝ կոռուպցիա, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, օրենքի գերակայություն, արդար կառավարում, որտեղ մեր միակ և հիմնական գործընկերը ԵՄ-ն է»,-այս մասին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ ԱԺ  լսումների ընթացքում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ընդգծեց՝ քրեակատարողական հիմնարկներում որոշակի բարելավումներ կան, բայց խնդիրները ևս շատ են.

«Ինձ համար խոշտանգում է, որ հիվանդ դատապարտյալները շարունակում են մնալ անազատության մեջ, և մենք շարունակում ենք ունենալ այնպիսի դատապարտյալներ և կալանավորներ, որոնց կալանքն անհամատեղելի է հիվանդության հետ»:

Զոհրաբյանի համոզմամբ՝ լինում են կալանավորների և դատապարտյալների մահեր այն պատճառով, որ դատական համակարգում տեղի են ունենում առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց ձգձգված դատական նիստեր:

Պատգամավորն անդրադարձավ նաև մարդկանց բերման ենթարկելու գործընթացին.

«Ինձ սարսափելի մտահոգում են «մասկի շոուները», որոնք կազմակերպվում են անձին բերման ենթարկելու համար։ Ես ուղղակի ցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհդի նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ են հագցնում և բերման ենթարկում»:

Զոհրաբյանն ընդգծեց՝ մեր իրավապահ համակարգը չպիտի ունենա «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու» խնդիր: