«Խիստ անբավարար եմ համարում այս կարևորագույն փաստաթղթի կիրարկման տեմպն ու որակը»․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վստահ եմ, որ եվրոպական ֆինանսները ժամանակի ու տարածության մեջ գալու են Հայաստան ամենատարբեր նախագծերի ու ծրագրերի տեսքով, բայց այս համաձայնագիրn առաջին հերթին քաղաքական ու քաղաքակրթական փաստաթուղթ է»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ լսումների ընթացքում:
Բաբաջանյանը խիստ անբավարար գնահատեց ՍԵՊԱ-ի կիրարկման տեմպը, ծավալը ու որակը.
«ԵՄ-ի հետ հարաբերությունները ընդհանրապես, և ՍԵՊԱ-ի կիրարկման կարևորությունը մասնավորապես, դեռևս լայն տարածման քարոզչության և քաղաքական ուժերի աջակցության կարիքը ունեն»:
Բաբաջանյանն ընդգծեց, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որի էությունը ժողովրդավարությունն էր և կոռուպցիայի դեմ պայքարը.
«Երկու ուղղություններն էլ ԵՄ-ի համար առաջին օրից հռչակվել են հիմնական, կոռուպցիայի ծավալներy մեր երկրում նախորդ դեսպանի կողմից նույնիսկ որակվել են ազգային անվտանգության սպառնալիք: ԵՄ պաշտոնյաները անհույս էին համարում ժողովրդավարական ֆունդամենտալ փոփոխությունները, բայց սա տեղի ունեցավ, ես սա կարևորում եմ, որպեսզի ԵՄ-ն էլ ավելի ու ավելի բարձրացնի մեր երկրի հետ համագործակցության իր նշաձողը»:
Բաբաջանյանի խոսքով՝ ՍԵՊԱ-ն նախորդ ռեժիմի ժամանակ ստեղծված ԵՄ-ի և նախորդ ռեժիմի միջև ստորագրված կոմպրոմիսային փաստաթուղթ է.
«Ուզում եմ հավատալ, որ հեղափոխությունից հետո մենք ԵՄ-ի հետ ավելի լավ հարաբերություններ և ավելի լավ փաստաթուղթ ունենալու շանս կունենայինք, և այսօր մենք նոր փաստաթղթի շանս պետք է դիտարկենք մեր տեսլականում»: