Սերժ Սարգսյանի պաշտպանը գաղտնիքներ է բացում գործից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը շարունակում է պնդել, որ գործով դատախազը անաչառ չէ։ Այս մասին նա ասաց Սերժ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանի դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո լրագրողների հետ կայացած զրույցում։
«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, մենք նրա գործողությունների հետ խնդիր ունենք»,- նկատեց Ամրամ Մակինյանը։ Խոսելով Սերժ Սարգսյանի մեղադրանքից՝ պաշտպանն, իր խոսքով, որոշ գաղտնիքներ բացեց։
«Ես հարցում եմ կատարել Վիճակագրական ծառայություն, հարցրել եմ՝ կարո՞ղ եք ասել՝ 2013թ.-ին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը, թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ։ Մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել՝ 465-467 ըստ եռամսյակների, պատկերացնո՞ւմ եք»,- պատմեց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ մեծածախն այս դեպքում բավականին բարձր գին է ունենալու այն տրամաբանությամբ, որ ոչ թե քաղաքացին է գնալու բենզալցակայանից դա ստանալու, այլ նրա տուն են տանելու։
«Այսինքն՝ դրանից գինը բարձրանում է, երբ մենք ասում էինք, որ այստեղ մասնագիտական հաշվարկներ են պետք, ես սրա մասին էի խոսում։ Հիմա հայտարարում եմ, որ 2013-ին դիզելային վառելիքը եղել է ոչ պակաս գնի, քան 457-460-նն է»,- ասաց Ամրամ Մակինյանը։
Ըստ Սերժ Սարգսյանի պաշտպանի՝ առաջարկվել է մի գին, որը չէր իրագործվել, որովհետև իրատեսական գին չի եղել։ Ամրամ Մակինյանը նաև այլ տեղեկություններ հայտնեց գործից։
Մանրամասները՝ տեսանյութում։