Բացել լրահոսը Փակել լրահոսը
8C631984-C113-4C65-B0DC-459B53F34842_w1200_r1_s (1)
A A
Քաղաքականություն

ԵՄ դեսպանը՝ վիզայի ռեժիմի ազատականացման մասին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Ազգային ժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց անդրադարձավ վիզաների ռեժիմի դյուրացմանը։

Նա նշեց, որ սա նախատեսված է ԵՄ-ի և Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով։

Դեսպանն ասաց, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովն առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման գործընթացում․

«Մենք պետք է մշակենք ճանապարհային քարտեզ, որը կհանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացման համաձայնագրին»,- նշեց նա։

Դեսպանն ընդգծեց նաև, որ մեր երկրում դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող անդամ պետություններն առավելագույնս ներգրավված են վիզայի դյուրացման գործում։