Ստյոպա Սաֆարյանը գրեթե կասկած չունի, որ «այո»-ի տեսակարար կշիռը կգերակայի «ոչ»-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Տեսանելի է ակնհայտորեն, որ քաղաքացիների մի զգալի հատված (չեմ կարող ասել, թե դա ինչ տոկոս է կազմում), բայց այնուամենայնիվ, ընկալել է իշխանությունների հղած ուղերձը, որ Սահմանադրական դատարանի կազմի 7 անդամների լիազորությունների դադարեցումը անկախ դատական իշխանություն ունենալու և անկախ Սահմանադրական արդարադատություն ունենալու կարևորագույն նախապայման է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Միջագային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով իշխող ուժի նախաձեռնած հանրաքվեին, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները։
ՀԽ նախագահը գրեթե կասկած չունի, որ «այո»-ի տեսակարար կշիռը կգերակայի «ոչ»-ին։
Անդրադառնալով ընտրությունների օրինականության ապաովմանը՝ Սաֆարյանն ասաց, որ պետությունն է պատասխանատու դրա համար, և ՍԴ-ն այդ օրինականության ապահովման կարևորագույն օղակներից մեկն է։
«Կուսակցությունները պարտավոր են ընդամենը քարոզարշավի ընթացքում իրականացնել քարոզարշավ և ոչ ավելին։ Կուսակցությունները պարտավոր չեն ունենալ ռեսուրսներ կանխելու համար իշխանության կողմից պլանավորված ընտրակեղծիքները։ Կուսակցությունները և թեկնածուները պարտավոր չեն ունենալ ահռելի ռեսուրսներ վերահսկելու գործընթացի օրինականությունը․ աշխարհի որևէ ժողովրդավարական երկրում դուք դա չեք տեսնի։ Թեկնածուն ընդամենը զբաղված է իր քարոզարշավը կազմակերպելով, մնացածը պետության և իր ինստիտուտների խնդիրն է»,- ընդգծեց ՀԽ նախագահը։
Վերջինիս խոսքերով՝ ՍԴ-ն պատասխանատվություն է կրում անցյալում ընտրությունների կեղծիքն օրինականացնելու առումով։
Մանրամասները տեսանյութում