Բացել լրահոսը Փակել լրահոսը
52588264_303
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն եւ թալիբները պատմական գործարք են ստորագրել աֆղանական հակամարտության դադարեցման վերաբերյալ

ԱՄՆ-ն եւ թալիբները պատմական գործարք են ստորագրել աֆղանական հակամարտության դադարեցման վերաբերյալ

Միացյալ Նահանգների եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաթարում ավելի քան 18 տարի ձգվող  աֆղանական պատերազմը դադարեցնելու մասին դարակազմիկ համաձայնագիր են ստորագրել: 

Այս մասին տեղեկանում ենք DW լրատվական գործակալությունից։

Աֆղանստանում, ԱՄՆ-ում եւ թալիբների կողմից բռնությունը  մեկ շաբաթ փորձնական զսպելուց հետո, շաբաթ օրը՝ փետրվարի 29-ին  համաձայնագիր են ստորագրել ձգձգված հակամարտության դադարեցման մասին:
 
Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Դոհայում թալիբների ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը:
 
Ըստ համաձայնագրի՝ ամերիկյան կողմը փուլերով Աֆղանստանից դուրս կբերի իր զորքերը։