Բացել լրահոսը Փակել լրահոսը
red wings
A A
Պաշտոնական

Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել․ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ այսօր ռուսական Red Wings ավիաընկերության Ա321 ինքնաթիռի տեխնիկական խնդրի պատճառով RWZ 324 Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել:

«Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով RWZ324 Երևան-Մոսկվա չվերթն իրականացնել ժ.04:40»,-հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում։