Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Կալյարի» - «Ռոմա»՝ 3:4. հաղթական գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս անչափ լարված պայքարում կամային հաղթանակ ըարավ «Կալյարիի» նկատմամբ:

Խաղի 28-րդ րոպեին դաշտի տերերն առաջ անցան Ժոաո Պեդրոյի դիպուկ հարվածից հետո, սակայն վեց րոպե անց Նիկոլա Կալինիչը նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ 41-րդ րոպեին Հներիխ Մխիթարյանի ֆանտաստիկ դրիբլինգից և փոխանցումից հետո առաջ մղեց իր թիմին:

Երկրորդ խաղակեսում «Ռոման» անընդհատ ավելացնում էր հաշվի տարբերությունը, իսկ «Կալյարին» կրճատում այն:

Ի վերջո, երկրորդ կեսում թիմերը խփեցին երկուական գոլ:

Ի դեպ, «Ռոմայի» վերջին գոլը վիճահարույց ստացվեց, քանի որ մրցավարները չէին կարողանում որոշել հեղինակին: Սկզբում այն գրանցեցին տուգանայինից փոխանցում կատարած Կոլարովի անվան դիմաց, սակայն հետագայում տեսագրությունը դիտելուց հետո, Ա սերիայի մասնագետները գոլի հեղինակ ճանաչեցին Հենրիխ Մխիթարյանին, որը գլխի թեթևակի հպումով շեղել էր գնդակի ուղղությունը:

Այդպիսով, «Ռոման» հաղթեց 4:3 հաշվով և վաստակելով 45 միավոր կրկին մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Ատալանտային», որն այսօր 7:2 հաշվով պարզապես ջախջախել էր «Լեչեին»:

«Կալյարին» 32 միավորով մնաց 11-րդ հորիզոնականում: Հաջորդ խաղը «Ռոման» կանցկացնի մարտի 8-ին և սեփական դաշտում կընդունի «Սամպդորիային»: