Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռեալը» Ռոնալդուի «աջակցությամբ» հաղթեց «Բարսելոնային»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ հերթական «Էլ Կլասիկոն»: 

Մադրիդ «Ռեալը» սեփական դաշտում ընդունեց «Բարսելոնային» և հաղթեց 2:0 հաշվով: Գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին թագավորական թիմի նորեկներ Վինիցիուսն ու Մարիանոն:

Այդպիսով, «Ռեալն» առաջնությունում առաջին անգամ հաղթեց «Բարսելոնային» այն բանից հետո, ինչ Քրիշտիանու Ռոնալդուն հեռացել է թիմից: Բացի այդ, թագավորական ակումբը  «Սանտյագո Բերնաբեույում» առաջնության խաղում վերջին անգամ բարսելոնացիներին պարտության էր մատնել վեցը տարի առաջ, 2014 թվականին, երբ Ռոնալդուի ջանքերով կամային հաղթանակ էր տոնել՝ 3:1:

Ի դեպ, Քրիշտիանու Ռոնալդուն հեռակա կարգով մասնակցել է մադրիդցիների սպասված այս հաղթանակին, քանի որ նա Իտալիայից հատուկ ժամանել էր Իսպանիա խաղը դիտելու համար: Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, պորտուգալացի հարձակվողը հանդիպման ընդմիջմանը գնացել է «Ռեալի» հանդերձարան և իր աջակցությունը հայտնել նախկին թիմակիցներին:

Թագավորական ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 56 միավոր և մեկով առաջ անցավ առաջնության առաջատար «Բարսելոնայից»: