A
A
ՄՕԿ-ը կեղծ փաստաթղթերի հիման վրա երեք մարզուհու ցմահ որակազրկվել է
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային օլիմպիական կոմիտեն կեղծ ստորագրությունով փաստաթուղթ է ներկայացրել Լոզանի սպորտային վերաքննիչ դատարանին կապված Ռուսաստանի երեք մարզուհիների գործի հետ։ Այդ մասին հայտնել է նրանց պաշտպան Ալեքսեյ Պանիչը։
Ըստ փաստաբանի, դատարան ներկայացված նամակներում կեղծված է Մոսկվայի հակադոպինգային գործակալության նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի ստորագրությունը։ Դա հաստատել են նաև բրիտանական փորձագետները։ Դատապաշտպանը դատարանից պահանջում է դրամական փոխհատուցում
Նշենք, որ Լոզանի դատարանը ներկայումս քննում է Ռուսատանի երեք բիաթլոնիստուհիների՝ Օլգա Զայցևայի, Օլգա Վիլուխինայի և Յանա Ռոմանովայի գործը, որոնք 2017թ ՄՕԿ-ի կողմից ցմահ որակազրկվել են, բացի այդ նրանցից վերցրել են 2014թ Սոչիի օլիմպիական խաղերի մեդալները։