Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի շարք անձանց դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ։

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Վահագն Սերգեյի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Յուրի Հրանտի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական

Վահե Արմենի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Անահիտ Ռուդոլֆի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»։