ՀՀ ֆուտբոլի առաջնություն. «Ուրարտուն» վստահ հաղթեց պոտենցիալ առաջատար «Լոռի ՖԱ»-ին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ 16-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին։
Տանտերերը հենց մեկնարկում արդյունավետ գրոհ կազմակերպեցին և Եվգենի Կոբզարը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջում Իգոր Պադերինն ամրապնդեց առավելությունը՝ 2:0։
Առաջնության պոտենցիալ առաջատարը՝ «Լոռի ՖԱ»-ն, ոչնչով աչքի չընկավ, չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ երևանյան թիմին և կրեց թվով չորրորդ պարտությունը:
«Ուրարտուն» վաստակեց 20 միավոր և մոտեցավ 6-րդ տեղի համար պայքարող «Նոային» ու «Փյունիկին»: Հաջորդ տուրում թիմին տեխնիկական հաղթանակ կշնորհվի, քանի որ մրցակիցը լուծարված «Երևանն» է:
«Լոռի ՖԱ»-ն այս պարտությունից հետո 28 միավորով այժմ 3-4-րդ տեղերը բաժանում է «Շիրակի» հետ: Առաջնությունը գլխավորում են «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք վաստակել են 30-ական միավոր: