A
A
Երևանում բասկետբոլի Եվրասիական լիգայի խաղերը կանցնեն առանց հանդիսականների
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում տեղի ունեցող բասկետբոլի Վբեթ Եվրասիական լիգայի լավագույն քառյակի մրցաշարի հանդիպումները հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով «Դինամո» մարզադահլիճից տեղափոխել են «Օլիմպավան» և անցկացվում են առանց հանդիսատեսի: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Խաղերը տեղի կունենան մարտի 2-4-ը: Այսօր կայացել են առաջին հանդիպումները: Երևանի «Ուրարտու Վբեթ»-ը 82:87 հաշվով պարտվել է ղազախական «Բարսիին», իսկ Ռուսաստանի «Արսենալը» հաղթել է Բելառուսի «Բորիսֆենին»՝ 83:81: