Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի կառավարությունում վարչապետ Գիորգի Գախարիան ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գախարիայի հետ առանձնազրույցում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց վրացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։
«Մեր երկրների միջև հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել։ Մեր երկրներն ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր։ Մենք հազարամյակներով ապրել ենք կողք-կողքի, և կարծում եմ՝ ժամանակն է եկել մտածել եթե ոչ ապագա հազարամյակների, ապա գոնե հարյուրամյակների մեր համատեղ զարգացման մասին այս տարածաշրջանում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի պատկերացումները Վրաստանի հետ հարաբերությունների առումբով ռազմավարական են։
«Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցության և՛ ընդհանուր, և՛ տարբեր դաշտեր, բայց մեզ համար տարածաշրջանային հարաբերությունները, մեր հարևան բարեկամների հետ հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ ենք գնահատում։ Մեր հարաբերությունները ամրացնող ևս մի գործոն է հայտնվել, դա մեր ժողովուրդների նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։