Առաջարկվում է ծնողական փառքի մեդալ ստացած անձանց ամենամսյա պատվովճար տալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն այսօր քննարկում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» լրացումների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտարարեց, որ առաջարկում են «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց ամսական կալ պատվո վճար, որի չափը կորոշի կառավարությունը.
«Այս պահին ունենք 9 ընտանիք, որոնք ստացել են այդ մեդալը: Այն ստանալու պայմաններն են՝ ունենալ վեց և ավելի երեխա, ինչպես նաև ընտանիքի մասին դրական կարծիք համայնքում, որ նրանք հաջողել են երեխաների դաստիարկության հարցում: Հաշվի է առնվում նաեւ այն փաստը, որ երեխաները մասնակցած են լինում ռազմական գործողությունների»:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Կառավարությունն առաջարկում է այս 9 ընտանիքների համար ամսական 40 000 դրամ պատվո վճար տրամադրել:
Մեդալի արժանի ընտանիքները որոշվում են հանձնաժողովների քննության արդյունքում:
«Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ընտանքներից մեկը, ըստ փոխնախարարի, ունի 15 երեխա: