Բացել լրահոսը Փակել լրահոսը
84619036_679956539411720_6773314638705590272_o
A A
Պաշտոնական

Պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ է նվիրաբերվել

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։

Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։