Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Վրաստանի սահմանին մեր քաղաքացին մի 5000 լարի կտուգանվի, մի 4-5 տարի էլ կնստի» (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հնարավորություն տալ այլ երկրներից դեղեր ստանալ նաև փոստային տարբերակով:

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագծի քննարկման ընթացքում նշեց, որ շատ ռիսկեր հաշվարկված չեն:

«Եթե ցամաքային ճանապարհով այդ դեղերը գան, Վրաստանի սահմանին մեր քաղաքացին մի 5000 լարի կտուգանվի, մի 4-5 տարի էլ կնստի: Այսինքն՝ մենք մի օրենք ենք ներկայացնում, որը ավելի շատ գլխացավանք է առաջացնելու, քան օգնելու է: Հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ ենք հանելու»:

Պատգամավորը կարծում է, որ պետք է բարելավել եղած կագավորումները, քանի որ լուրջ ռիսկեր կան.

«Եթե Վրաստանում չարտոնագրված դեղ լինի, թեկուզ Ռուսաստանում և Հայաստանում արտոնագրված լինի, նրանք միանգամից սանկցիա են կիրառում, հետևաբար պետք է նշել,  որ միայն օդային ճանապարհով բերվի, որպեսզի մեր քաղաքացիներին փորձանքի չբերենք։ Այս պահին աշխարհում տարածված է թմրանյութերի տեղափոխումը, օրինակ՝ Հոլանդիայում դեղամիջոց կա, որը թույլատրվում է, բայց Հայաստանում չի թույլատրվում։ Ո՞նց ենք կարգավորելու այս խնդիրը, ավելացնելու ենք նարկոմանների թիվը»,- եզրափակեց Բագրատյանը: