Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-XNKIsYvLHd
A A
Սպորտ

Ճապոնիան պատրաստ է անցկացնել օլիմպիական խաղերը. նախարար

Մարտի 3-4-ը Լոզանում տեղի կունենա Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը, որը քննարկելու է Տոկիոյի օլիմպիական խաղերի պատրաստվածության աստիճանը կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն հայտարարել է, որ օլիպիական խաղերը հետաձգելու կամ այլ երկրիր տեղափոխելու հարց չի դրված գործկոմի առջև: Սակայն կորոնավիրուսի պատճառով ՄՕԿ-ն ու Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտնվել են լուրջ խնդիրների առջև: Մասնավորապես՝ Ասիայում հետաձգվել են մի քանի վարկանիշային մրցաշարեր:

Ի դեպ, Ճապոնիայի Ազգային ժողովը փետրվարի 28-ին որոշում է ընդունել, ըստ որի օլիմպիական խաղերը կայանալու են ճիշտ ժամանակին՝ անկախ ստեղծված իրավիճակից: Խաղերի կազմակերպումը դրվել է նախարար Սեյկո Հասիմոտոյի վրա: 

Վերջինս հայտարարել է, որ Ճապոնիան պատրաստ է անցկացնելու օլիմպիական խաղերը, և արդեն մարտի 26-ին կմեկնարկի օլիմպիական կրակի փոխանցումավազքը: Այն նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնից: Սկզբում օլիմպիական ջահը կուղեւորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: 121 օրում 10 հազար ջահակիրներ օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: