Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարտի մեկի գործով փաստաթղթերն արդյոք թվայնացվո՞ւմ են ԱԱԾ-ում (տեսանյութ)

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին հարց ուղղեց Մարտի մեկի գործով կորած և հետո վերականգնված փաստաթղթերի վերաբերյալ, թե արդյոք ձեռքի տակ եղած նյութերը թվայնացվո՞ւմ են, որպեսզի կորուստներ չինեն, արդյոք թվայացման գործընթացը տևակա՞ն է կամ առհասարակ սկսվե՞լ է:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն արձագանքեց, որ թվայնացման գործընթացը մի քանի տարի է՝ իրականացվում է.

«Մենք նաև մեր արխիվներն ենք թվայանցնում, իսկ Մարտի մեկին վերաբերող գործերի հետ կապված՝ մենք ամբողջությամբ թվայնացման գործընթացը շարունակում ենք և այս պահի դրությամբ խնդիր չենք տեսնում»,- ասաց նա: