Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Երաշխավորում եմ՝ որևէ մեկին Ծաղկաձորում վնաս չի սպառնում»․Վաղարշակ Հակոբյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացած անձանց  և հնչող հայտարարություններին, թե տնտեսվարողներն ահազանգում են, որ դրա պատճառով Ծաղկաձորում հյուրանոցները դատարկվել են:

«Այն, ինչ տեղի է ունեցել, ոչ ոք չէր ուզենա, բայց պետական այնպիսի օբյեկտին, որը մեկուսացված լինի այդպիսի տարածաշրջանում և այդ պայմաններում, դրան այլընտրանք գոյություն չուներ, որովհետև բոլոր պետական օբյեկտները մասնավորեցվել են, վաճառվել են, այդ գումարները լափվել են բազմաթիվ նախկին իշխանավորների կողմից և այլն: Այնպես որ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ցավալի է, որ նման դեպք է տեղի ունեցել, բայց նրանք մեր հայրենակիցներն են, և նրանց պետք է ցույց տրվեր արժանի վերաբերմունք», - ասաց պատգամավորը:

Հակոբյանը կոչ արեց խուսափել խուճապահար տրամադրություն տարածելուց և հանգստի ցանկություն ունենալու պարագայում այցելել Ծաղկաձոր։ 

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկին Ծաղկաձորում վնաս չի սպառնում, և սեփական օրինակով ապացուցելու եմ դա գալիք ոչ աշխատանքային օրերին», - վստահեցրեց նա: