Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մինչև հանրաքվեն ՍԴ գործունեությունը պետք է ստանա պատշաճ իրավաքաղաքական գնահատական» (տեսանյութ)

«Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական ճգնաժամի հաղթահարումն անկյունաքարային նշանակություն է ունենալու մեր երկրի զարգացման համար»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:  

Բաբաջանյանն ընդգծեց, որ միևնույն ժամանակ պետք է ախտորոշել սահմանադրական ճգնաժամը, նրա հասցրած վնասները մեր պետության համար։

Պատգամավորը պնդեց, որ ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար հանրաքվեի անցկացումը միտված է մեր երկրում ժողովրդավարության պաշտպանությանը․

«Առավել քան վստահ եմ, որ մոտեցել է այն պահը, մոտեցել ենք այն հանգրավանային կետին, որ մինչև հանրաքվեն Սահմանադրական դատարանի գործունեությունը պետք է ստանա պատշաճ իրավաքաղաքական գնահատական: Առանց այդ գնահատականի սահմանադրական հանրաքվեի ողջ գործընթացը բովանդակազուրկ է, այն զրկվում է սահմանադրաիրավական և քաղաքական բովանդակությունից»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, հակառակ դեպքում  ոչինչ չենք ավելացնելու մեր երկրի ժողովրդավարությանը։