Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Օրենքն ընդունելուց հետո, քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողի» ինստիտուտը չի կատարելագործվում (տեսանյութ)

«Մի քանի օր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կալանավոր են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որին ըստ մեր տեղեկությունների, դանակահարել և ծեծել են քրեակատարողական հիմնարկում»,-այս մասին ԱԺ հայտարարություններ ժամին բարձրաձայնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Արդարադատության նախարարությունից որևէ հիմնավոր պարզաբանումներ չեն հնչել․

«Հիմնական հիմնավորումն այն է, որ այս կալանավորը խցում ընկել է, բայց թույլ տվեք, որ ես չհավատամ դրան, բայց նույնիսկ լուրջ հիվանդությունների դեպքում մենք հազար զանգ պիտի անենք, հազար միջոց պիտի գտնենք, որպեսզի կալանավորին կամ դատապարտյալին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց և ասել, թե կալանավորն ընկել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, ես այդ հիմնավորմանը չեմ հավատում»,- ասաց Անի Սամսոնյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ  քրեական ենթամշակույթի մասին օրենքի ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողի» ինստիտուտը չի կատարելագործվում, չի «ծաղկում», և արդարադատության նախարարը հստակ տիրապետում է, թե ինչ է կատարվում այս ոլորտում:

«Հույս ունեմ, որ արդարադատության նախարարը կտա այնպիսի հիմնավոր պարզաբանումներ, որ ես կհասկանամ, որ քրեակատարողական հիմնարկներում կա պայքար կոռուպցիայի, հովանավորչության և «զոն նայողի» ինստիտուտի դեմ, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում»։