Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նախորդ տարի շուրջ 1500 չգրանցված աշխատող է բացահայտվել․ ՊԵԿ (տեսանյութ)

2019 թվականին տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի աճ՝ հիմնականում մանրածախ առևտրի, հանրային սննդի կազմնակերպման, մեծածախ առևտրի, սննդամթերքի արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում։

Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ հարկային վարչության կազմակերպման դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։

Աշխատողների թվաքանակի աճը, Կարեն Թամազյանի հավաստմամբ, պայմանավորված է ինչպես հարկային վարչարարությամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրմամբ, որի արդյունքում հարկ վճարողները իրենք են որոշել, որ այսուհետ պետք է հայտարարագրեն իրենց թերահայտարարագրած աշխատատեղերը։

Նա նշում է, որ այս տարի  թիրախային ուղղություն են լինելու միկրոձեռնարկության համակարգում գործող հարկ վճարողների նկատմամբ ստուգումները։

«Այս պահին 32 հազար սուբյեկտ  ներկայացրել է հայտ, որ համարվի միկրոձեռնարկության սուբյեկտ։ Սակայն նրանց ներկայացված հայտերի ուսումնասիրությամբ հետևյալ ռիսկերն են ի հայտ եկել, որ առանձին հարկ վճարողներ, գերազանցելով 24մլն դրամի շեմը, դադարեցրել են իրենց գործունեությունը, բացել են անհատ ձեռնարկատեր կազմակերպություն և իրենց անվամբ ՀԴՄ-ն գրանցել են մեկ այլ կազմակերպության անվամբ, և նոր ստեղծված կազմակերպությունը փորձել է ներկայանալ միկրոձեռնարկության դաշտում»։

Կարեն Թամազյանը նաև նշում է, որ առք ու վաճառքով զբաղվող սուբյեկտները շատ հաճախ ներկայանում են որպես արտադրական գործունեություն։

«Օրինակ «Ոսկու շուկայում» առանձին սուբյեկտներ ներկայացել են միկրոդաշտ, որ իրենք արտադրում են զարդը և վաճառում են, այսինքն՝ ոչ թե առք ու վաճառքով են զբաղվում, այլ արտադրական գործունեությամբ են զբաղվել։ Ուսումնասիրություն կիրականացվի նաեւ այն հարկ վճարողների մոտ, որոնք իրականում չեն կարող համարվել միկրոձեռնարկության սուբյեկտներ, և համապատասխան գնահատական կտրվի նրանց»։

Կարեն Թամազյանը նաև ընդգծեց, որ 2020 թվականին ՀԴՄ ստուգումները իրականացվելու են մեծ քանակով և լինելու են թիրախային։ Ավելի շատ ուշադրություն են դարձելու միկրոձեռնարկության համակարգին։

«2019 թվականի ընթացքում բացահայտել է շուրջ 1500 չգրանցված աշխատող»,- ասաց նա։