Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Օշական գյուղի բնակիչ «օրենքով գող» է բերման ենթարկվել (տեսանյութ)

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։

Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: