Բացել լրահոսը Փակել լրահոսը
88213216_2894304960630188_1464767861514829824_n
A A
Հասարակություն

Հենրիխ Մխիթարյանի որդին ծնվել է

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը: Փոքրիկը ծնվել է մարտի 4-ին։ 31-ամյա Մխիթարյանը որդուն անվանակոչել է հոր անունով` Համլետ:

​Հիշեցնենք` անցյալ տարվա հունիսի 17-ին ֆուտբոլիստն ամուսնացել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։