Խլրտոցներ չլսեմ, չխանգարեք, հանգստացեք, ձայնդ կտրի՛ր․ Պապոյանը՝ Մարուքյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը շեղվելով օրակարգից, դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, նրանց մեղադրելով նախկին իշխանությունների հետ կապեր ունենալու մեջ։
«Էդմոն Մարուքյանը, խիստ սրտնեղելով, ըստ երևույթին, որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ և ինձ մեղադրեց 18 տարեկանում Հանրապետականին անդամակցելու համար, հետն էլ նշելով, թե բա կոռուպցիայի հետ կապված այդ հարցերը այն ժամանակ ինչո՞ւ չէինք բարձրաձայնում: Հատուկ խիստ սրտնեղված Էդմոն Մարուքյանի և ԼՀԿ-ի համար ասեմ, որ չէի կարող բարձրաձայնել, քանի որ ի տարբերություն իրենց, որևէ կապ չեմ ունցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, ավելին 2011 թվականին իմ հայացքների և օրվա իշխանության հետ կապ չունենալու համար որոշում է կայացվել բուհում ինձ աշխատանքից զրկել և օրենքը կոպտորեն խախտելով զրկեցին ինձ դասաժամերի մեծ մասից», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Գևորգ Պապոյանը:
Իմքայլական պատգամավորը բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց ԼՀԿ-ի հասցեին։ Տեղից միջամտեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Գևորգ Պապոյանն ասաց․
«Խլրտոցներ չլսեմ… չխանգարեք, հանգստացեք… ձայնդ կտրի՛ր»։
Իրավիճակը սրվեց, տեղից արձագանքները չդադարեցին։
«Հանգստացեք, թուլացեք ու վայելեք»,- ասաց Գևորգ Պապոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։