Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Եթե հանկարծ մեզնից մեկը ռեստորանում պատվիրի «Մայր իմ սուրբ և բարի» երգը, երգիչը կխուսափի երգելուց» (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվում են ՀՀ Քրեական օրենսգրքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծերը։

Քննարկման ընթացքում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծում կան իրավական բացեր, որոնք որոշակի մանեւրումների հնարավորություն են տալիս։

«Պատկերացրեք՝ մի անչափահաս երեխայի դաժանաբար սպանել են, հիմա դատական նիստն է, այդ երեխայի ծնողները դատարանում տեսնում են իրենց երեխային սպանածին, միանգամայն օրինաչափ է, որ այդ ծնողները կարող են ասել ՝ «դրան պիտի կախեն», կողքից հարազատներն ասեն՝ այո, ճիշտ է , այսինքն՝ այդ ծնողները մեխանիկորեն դառնում են այս հոդվածի սուբյեկտ, որովհետև բռնության հրապարակային կոչ են անում, քանի որ դատական նիստը հրապարակային է, ովքեր էլ ասում են ՝ ճիշտ է, դառնում են արդարացնողներ»։

Պետրոսյանը հիշեց նաև, որ ունենք հայրենասիրական երգեր, որտեղ հրապարակային բռնության կոչեր են հնչում թշնամու նկատմամբ, ըստ Պետրոսյանի՝ օրինագծից չի հասկացվում, որ օրինագիծը միտված է ներքին անդորրը պահպանելուն․

«Եթե հանկարծ մեզնից որևէ մեկը մի ռեստորանում ուզենա պատվիրել «Մայր իմ, սուրբ ու բարի» երգը , երգիչը հաստատ խուսափելու է, որովհետև այնտեղ ասում է՝ «ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել», կասի՝ ինչ գործ ունեմ, երգեմ, էս հոդվածով տանեն, պատասխանատվության ենթարկեն»։

Պետրոսյանն ասաց՝ ուզում են հասնել նրան, որ այս նախագիծը թույլ չտա իրարամերժ, հակասական մեկնաբանություններ՝ դրանից բխող հետևանքներով։