Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊՎԾ
A A
Պաշտոնական

Խախտումներ գնման գործընթացներում․ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է արել ՊՆ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:

Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

ՀՀ Պետական վերահսկողության ծառայություն