A
A
«Դատավորը, որ քրեական հարցերով որոշելու է մարդու ճակատագիրը, պետք է լինի 35-ից ոչ պակաս». Ծառուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատավորների տարիքային ցենզը 28-ից 25 սահմանելուն:
Ծառուկյանը նշեց, որ ամբողջ աշխարհում դատավորներ նշանակվում են 25 տարեկանից, բայց տնտեսական հարցերով են զբաղվում, որոնք լիարժեք կարող են կարգավորել։
«Դատավորը, որը քրեական հարցերով որոշելու է մարդու ճակատագիրը, պետք է լինի 35-ից ոչ պակաս, 40 տարեկան: Երիտասարդները էլի թող դատավոր լինեն, բայց տնտեսական հարցրերով, փաստաթղթերի հարցերով»:
Ծառուկյանը նշեց՝ նմանատիպ հարցերում պետք է օգտվեն միջազգային նորմերից: