Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Ծեծի ենթարկված երեխան տեղափոխվել է Երեւան․ վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ ԴԵրձյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Գյումրիում ծեծի ենթարկված երեխան տեղափոխվել է Երեւան․

«Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։

Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»։

Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:

«Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար»: